Սերժ Սարգսյանն Ամանորը կդիմավորի զինվորների կողքին` առաջնագծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ամենատարբեր պաշտոնյաները ամանորին ընդառաջ այցելում են սահմանային զորամասեր` կամուֆլյաժով իրենց նկարները օպերատիվ կերպով հրապարակելով` որպես քաջության դրսեւորում: Ընդ որում, այս օրերին, զորամասեր են գնում նաեւ այնպիսիները, որոնք իրենց երիտասարդ տարիքում խուսափել են զինվորական ծառայությունից: Եւ հիմա` պաշտոնի բերումով հայրենասեր են աշխատում:

Armlur.am-ի տեղեկություններով Սերժ Սարգսյանը եւս մտադիր է Ամանորը դիմավորել զինվորների կողքին` սահմանամերձ զորամասերից մեկի առաջնագծում: Թե որ հատվածում կլինի նա, հասկանալի պատճառներով չենք հրապարակում:

Armlur.am-ն այս լուրի իսկությունը պարզելու համար զրուցեց Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանի հետ: Վերջինս հստակ որևէ տեղեկություն չհաղորդեց` միաժամանակ չհերքելով մեր ունեցած ինֆորմացիան:

«Նման լուրերը` նախագահի այցերի եւ հանդիպումների մասին, տեղեկացնում ենք պատշաճ կարգով եւ ժամանակին: Մենք առաջնորդվում ենք միայն պաշտոնական տեղեկություններով: Պաշտոնապես ինչ որ բան լինի մենք անպայման կտեղեկացնենք »,-փոխանցեց Սերժ Սարգսյանի խոսնակը:

12463696_939891499437983_1432752289_n

Արփինե Թովմասյան




Լրահոս