ՍՏԱՑՎՈՒՄ Է Ա՛Յ ՍԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետընտրական վրդովմունքը ֆեյսբուքյան իր էջում է զետեղել ռեժիսոր Տիգրան Խզմալյանը. «Վերջին ժամերի ամենամեծ տհաճությունը ոչ թե խունտայի անասնական հրճվանքն է, այլ պաշտոնական ընդդիմության կեցվածքը` ամեն ինչում մեղադրել ժողովրդին: Բա երեք ամիս առաջ էս նույն ժողովրդին սեր էիք բացատրվում, հիմա նորից հին օրերի երգը հիշեցիք. «էժանագին, ծախվող, ստրկամիտ»… Ժողովուրդը նույնն է մնացել, տիկնայք ու պարոնայք` հպարտ, վիրավորված ու դառնացած, այդ դուք եք ձեր մանդատների ու գործարքների համար տարիներ շարունակ ծախում նրան ու ծախվում առաջին իսկ առիթով: Եթե այդքան ազնիվ էիք` փետրվարի 20-ին վայր դնեիք ձեր պատգամավորական լիազորությունները, կաթվածահար անելով ԱԺ-ն ու նոր զարկ տալով պայքարին… Չէ, գնացիք նոր «ընտրություններին», դրանով իսկ օրինականացնելով նախորդ` նախ-ագահական զավեշտը: Ժողովուրդը շատ լավ էլ հասկացավ դա ու գերադասեց այս անգամ «գոնե շնից մազ պոկել»` փող վերցնել, այլ ոչ թե ամբողջը ձեզ թողնել: Ու գումարն էլ այդ` 5 հազար դրամ լինի, թե 20, դա ժողովրդի գինը չէ, այլ ձեր գինն է, այդքան է ձեզ ու ձեր ծառայությունը գնահատել խունտան: Քանզի նման խայտառակությանը մասնակցելով, հետն էլ ժողովրդին հորդորելով` գալ, մասնակցել «ընտրություններին», դուք միայն խունտային էք ծառայություն մատուցել, օրինականացնելով նրան… Խուժանանոց մտնելիս մի զարմացեք խուժան տեսնելուց: Բայց գոնե երիտասարդներին մի խաբեք, հետներդ այնտեղ տանելով: Ժողովրդին ծախել արդեն չի ստացվում: Ընտրությունները նման տեղերում, նման օրենքներով ու պայմաններով չեն ստացվում: Ստացվում է այ սա…»:




Լրահոս