Միթե ժամանակը չէ. Ամո Շարոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Երբ նեղն եմ ընկնում, երբ հույսս է հանգչում
Նախ մորս, ապա Աստված եմ կանչում
Հովհաննես Շիրազ

Մեղմ ասած, սխալված չեմ լինի, որ ասեմ այսօր մարդկության մի մասը կրակի մեջ է: Մի մասը տևական պատերազմների, տարածքային վեճերի: Աշխարհը լցվել է ստրուկներով, փախստականներով,քաոս-քաոս… Եղանակային էքստեմալ վիճակները իրենց վտանգներով: Բոլորս վախով ապրում ենք հերթական ահաբեկչությունների, պատերազմների, 21-րդ դարում առաջադեմ մարդկության աչքի առջև ցեղասպանության,ստրկավաճառության և այսպես շարունակ: Աշխարհի տիրակալներ մի թե ժամանակը չէ…
Կասկածեմ Աստծո պատժելու զորությանը, մեր անկարողությանը, թե…ինչու եք լռում, ինչու…
Մարդիկ հասկացեք վերջապես մարդկությունը ԻՊ-ի և նմանատիպ այլ հրեշների հետ ապագա չունի… Մենք պարտավոր ենք վերացնել մեր Երկիր մոլորակին պատած ահավոր տագնապը: ԻՊ-ի հրեշների նենգ ցանցապատյանը, ապահովել Երկիր մոլորակի կայունությունն, անվտանգությունը և խաղաղությունը:

Գլոբալացումը տիրում է աշխարհում, բոլորը ամենինչ գիտեն, բայց չգիտես ինչու չեն ուզում աշխարհը դուրս բերել այս ահավոր տագնապալի քաոսից: Մեզ այլևս բացսական ցնցումներ պետք չեն, բոլորս հաղթող չենք կարող լինել, բայց պետք է հաղթի Մարդը-Մարդկությունը: Բացեք աչքերդ մեզ բոլորիս վտանգ է սպառնում: Միմյանց մի մեղադրեք, գերակայություն պահպանելու համար: Մի թշնամացեք, զսպեք Ձեր շահերը, դաշնակցեք-դաշնակցեք եկել է ժամը վերջ տալու կրկնակի ստանդարտներ կիրառելու քաղաքականությունը: Հին Հույն, մտածող Արիստոտելի տարին հաստատված 2016թ-ը դարձնենք անվտանգության, խաղաղության,բարու հաղթանակի, չարի կործանման տարի: Ես չեմ վախենում, միևնույն է վաղնջական ժամանակներից միշտ էլ բարին հաղթել է չարին: Պարզապես հետևություններ եմ անում ունեմ իմ կարծիքը, պետք է աշխարհը փրկել ԻՊ-ի և նրա նման չարիքից:

Մամուլում հայտնում են, որ օրերս Ռաքքա քաղաքում ԻՊ-ի հրեշ «որդին» մահապատժի է ենթարկել իր մորը: Որի մեղքը եղել է այն, որ նա որդուն խնդրել է հեռանալ ԻՊ-ի հրեշների շարքերից: Նա չի համաձայնվել, քաղաքի հրապարակում հարյուրավոր մարդկանց աչքի արջև սպանել է մորը:
Իսկ փախստակնների ճանբարում 14 ամյա եզդի պատանին ինքնասպանություն է գործել, այլևս չդիմանալով ճամբարի «կյանքին»:
ԻՊ-ի հրեշը սպանել էնրան, ով կյանք է տվել իրեն, ով պահել ու պահպանել է իրեն: Աստված իմ եթե մենք չենք կարող փակիր այդ «որդու» նրա նմանների հույսի դուռը, նա կյանքի ճրագն է մարել, իր օրորոցն օրորողին է սպանել, միթե կարել է մորը մահապատժի ենթարկել…

Ասում են եթե ինչ-որ բան պարզ տեսնում ես և բացատրություն չես տալիս դա նշանակում է կամ բավականաչափ ինչ-ինչ պատճառներով լավ չես հասկացել, կամ էլ չես ուզում հասկանալ: Վերջ տանք ձևականություններին, չբավարարվենք լոկ խոսքերով, ժամն է վերացնել ԻՊ-ի նման չարիքը: Ուշանալու դեպքում նույնիսկ սարսափում եմ մտածել ինչ կարող է լինել… Հավատացած եմ աշխարհն այլևս անկարող է այսպես ապրել»:




Լրահոս