Ինձ համար անկրկնելի պահ է գալ և ստանալ 5-րդ Ոսկե գնդակը՝ առաջ անցնելով Կրիշտիանուից. Մեսսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոսկե գնդակը 5-րդ անգամ ստանալուց հետո «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է տպավորություններով:

«Ինձ համար անկրկնելի պահ է գալ և ստանալ 5-րդ Ոսկե գնդակը՝ առաջ անցնելով Կրիշտիանուից: Անհավանական է, որ 5-րդ անգամ եմ այս մրցանակը ստանում. սա շատ ավելին է, քան ես երազել եմ փոքր տարիքում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Շնորհակալ եմ նաև իմ թիմակիցներին: Վերջիվերջո, շնորհակալ եմ ամբողջ ֆուտբոլին այս ամենն ինձ տալու համար. ես շատ բան եմ սովորել»,- Մեսսիի խոսքերն է մեջբերել «Eurosport»-ը:




Լրահոս