Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին աշխատանքից ազատել է իր խորհրդական Վլադիմիր Ռեզնիկին: Բացի այդ, նա խնդրել է ոստիկանությանը հետաքննել վերջինիս գործունեությունը: Ռեզնիկը կասկածվում է խարդախության մեջ. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ֆեյսբուք սոցցանցի իր էջում Սաակաշվիլին մեկնաբանել է իրավիճակը: Նրա կարծիքով՝ իր կողմից նախաձեռնված ստուգումները ցույց տվեցին, որ Ռեզնիկը անօրինական ճանապարհով փաստաթղթեր է ստորագրել՝ կապված շինարարական աշխատանքների հետ:
Օդեսայի նահանգապետն իր գլխավոր ձեռքբերումը համարում է հին կառավարության փոխարինումը նորով: Նա նաև նշել է, որ տարածաշրջանի ադմինիստրացիան արդեն կրճատվել է 2 անգամ՝ 800-ից մինչև 400:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան