Թուրքիայում ձերբակալել են քրդերի սպանությունը դադարեցնելու կոչ անող 21 գիտնականի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի իշխանություններն ահաբեկչության քարոզչության մեջ մեղադրում են 21 գիտնականի, ովքեր դեմ են հանդես եկել քրդերի հանդեպ ռազմական ուժի կիրառմանը: Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Թուրքիայի պաշտոնական լրատվամիջոցների:

Գիտնականները ռազմական գործողությունների դեմ զեկույց են ներկայացրել:

Ավելի վաղ թուրք և արտասահմանցի հազարավոր գիտնականներ ուղերձ էին հրապարակել «Մենք չենք լինի այդ հանցագործության մի մասը» անվանումով: Նրանք կոչ են անում դադարեցնել սպանդը երկրի հարավ-արևելքում սպանդը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրանց «անգրագետ» է անվանել, իսկ ստորագրված ուղերձը՝ «թուրք ազգի, պետության, կառավարության, խորհրդարանի և դատարանի հրապարակային ստորացում»:




Լրահոս