
«Արսենալ»-ը կփորձի ձեռք բերել Կիևի «Դինամո»-ի հարձակվող Անդրեյ Յարմոլենկոյին. հայտնում է ESPN-ն: Ուկրաինական ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են նաև Դորտմունդի «Բարսելոնա»-ն, «Վալենսիա»-ն և «Էվերտոն»-ը:
Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 20.5 մլն ֆունտ ստեռլինգ:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում ֆուտբոլիստը երարաձգել էր ուկրաինական ակումբի հետ առկա պայմանագիրը:
Ընթացիկ մրցաշրջանում Յարմոլենկոն Ուկրաինայի առաջնությունում անցկացրել է 15 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ: