Դանակահարություն Գյումրիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 21-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1960 թ. ծնված Ավետիք Յ.-ն: Ըստ բժշկի տեղեկանքի` Ավետիք Յ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Սահմանապահների փողոցի թիվ 5 հասցեում գտնվող լողավազանի դիմաց, վիճաբանության ժամանակ, Ավետիք Յ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1958 թ. ծնված Մինաս Մ.-ն: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս