Քըրք Քրքորյանի կտակը գաղտնի բացվել է. ամբողջ ունեցվածքը կվաճառվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Oրերս գաղտնիության պայմաններում բացվել է ամերիկահայ միլիարդատեր, ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի կտակը: Ամերիկահայ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նա կտակել է վաճառել իր ամբողջ ունեցվածքը եւ գոյացած գումարն ուղղել բարեգործության: Ըստ կտակի՝ պետք է ունեցվածքի վաճառքից գոյացած գումարով իրականացվի այն բոլոր ծրագրերի ֆինանսավորումը, որոնք կյանքի են կոչվել Քրքորյանի կենդանության օրոք: Ասել է թե՝ կտակից օգտվելու ակնկալիք կարող են ունենալ միայն այն կազմակերպությունները, որոնք նախկինում Քրքորյանի հիմնադրամներից օժանդակություն ստացել են:

Հիշեցնենք, որ Քրքորյանի «Լինսի» հիմնադրամը 2000-ականների սկզբին Հայաստանում 200 մլն դոլարի ճանապարհաշինարարություն իրականացրեց: Բայց Քրքորյանին զայրացրել էր ՀՀ պաշտոնյաների կողմից այդ գումարների մի մասը գրպանելու փաստը, եւ նա լուծարեց «Լինսի» հիմնադրամը` հրաժարվելով Հայաստանին որեւէ սենտ տալ: Եւ հիմա Քրքորյանի մոտ 3 միլիարդ դոլար կարողությունից Հայաստանին պետք է հատկացվի ճիշտ այդքան գումար եւ գուցե ավելի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս