«Տոտենհեմ»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսի ծառայություններով, հայտնում է Marca-ն:
Համաձայն աղբյուրի տվյալների, անգլիական ակումբը կոլումբիացի հարձակվողի համար առաջարկել է 30 մլն եվրո, սակայն առաջարկը մերժվել է: «Տոտենհեմ»-ում հույս են հայտնել, որ կկարողանան համաձայնության հասնել, եթե հաշվի առնենք Մարտինեսի ոչ այնքան հաջող ելույթները:
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը Պրիմերայում անցկացրել է 14 հանդիպում, որում խփել է երկու գոլ և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ: