Հրապարակ. Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդուն սպանողը փախել է Վրաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդու՝ Թովմա Մաթեւոսյանի սպանության գործով քննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ նա Մոտկորի անտառապետն էր:
Նրա եւ բնապահպանության տեսուչ Տիգրան Մելիքյանի վեճի արդյունքում վերջինս դանակահարել էր անտառապետին՝ դանակը մտցնելով ուղիղ սրտի մեջ: Մաթեւոսյանը մահացել էր հիվանդանոցի ճանապարհին: Դեպքը տեղի էր ունեցել 2 այլ անտառապետերի աչքի առաջ, որոնք չէին հասցրել միջամտել: Դեպքից անմիջապես հետո Մելիքյանն ուղեւորվել էր Բագրատաշենի անցակետ եւ հատել հայ-վրացական սահմանը:
Իրավապահների տեղեկություններով, նա դեռ Վրաստանում է՝ սահմանը չի հատել: 37-ամյա հանցագործի նկատմամբ հետախուզում է հայտարարված, հարազատները համոզում են գալ ու հանձնվել: Մեր տեղեկություններով, նրա հայրը մեկնել է Վրաստան՝ որդուն բերելու:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում




Լրահոս