Հրապարակ. Կողոպտել են Աղվան Հովսեփյանի մորաքրոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե երբեմն նույնիսկ առաջին հայացքից առավելագույնս պաշտպանված անձինք են դառնում հանցագործության զոհ:
Երեկ առավոտյան մի երիտասարդ տղա շենքի բակում պոկել է տարեց կնոջ պարանոցի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի: Ավելի ուշ պարզվել է, որ կինը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մորաքույրն է` Սուսաննա Հովսեփյանը:
Ականատեսների խոսքով, ընդամենը րոպեներ անց շենքի բակը լցվել է իրավապահներով, եւ սկսվել է հետաքննությունը: Թերեւս գողը, եթե իմանար ում հետ գործ ունի, դժվար թե հանդգներ գնալ այդ քայլին: Գառնիկիչը գետնի տակից էլ կհայտնաբերի նրան:




Լրահոս