Հենրիխ Մխիթարյանն այսօր դարձավ 27 տարեկան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է տաղանդավոր ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։ Այժմ հանդես է գալիս գերմանական «Բորուսիա Դորտմունդ» ակումբում որպես կիսապաշտպան։ Վեց անգամ (հինգերորդ անգամ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015 թվականներին)։

հենրիխ-մխիթարյան1

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 22-ին, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում՝ Մարինա Թաշչյանի և Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Մխիթարյանի հայրը՝ Համլետ Մխիթարյանը, ով 1980-ականների Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտնի հարձակվողներից էր, մահացել է 33 տարեկան հասակում՝ գլխուղեղի ուռուցքից։

Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ղեկավարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ազգային հավաքականների բաժինը, իսկ նրա ավագ քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, աշխատում է ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում։

bdb1bb993a00aaa80d61e041708af18e

1995 թվականին Մխիթարյանը դարձել է Փյունիկի երիտասարդական հավաքականի անդամ և իր առաջին աշխատավարձը ստացել է տասնհինգ տարեկան հասակում։ Ավելի ուշ տեղափոխվել է Փյունիկի մեծահասակների հավաքական, որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ առաջին անգամ հանդես գալով 2006 թվականին, 17 տարեկան հասակում։ Վերջին անգամ թիմի կազմում խաղացել է 2009 թվականի խաղաշրջանում։ Այդ խաղաշրջանի 10 թիմային խաղերի ընթացքում նա դարպաս է ուղարկել 11 գնդակ։ Փյունիկի մեծահասակների թիմում 4 տարվա խաղաշրջանի ընթացքում չորս անգամ նվաճել է Հայաստանի պրեմիեր լիգան (200б, 2007, 2008 և 2009 թվականներին):

2007 և 2009 թվականներին նրանց թիմը երկու անգամ նվաճել է Հայաստանի սուպերգավաթը, մեկ անգամ Հայաստանի գավաթը՝ 2009 թվականին։ Ընդհանուր առմամբ Մխիթարյանը մասնակցել է թիմի 70 հանդիպումներին և դարպաս է ուղարկել 30 գնդակ, իսկ հավաքականի 89 հանդիպումներին դարձել է 35 գոլի հեղինակ։ Հայաստանի Փյունիկի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասել է, որ նա իր լավագույն խաղացողին կցանկանար տեսնել ավելի ուժեղ թիմերում խաղալիս։ Մինասյանը հաստատեց, որ երիտասարդ Հենրիխը լեգենդ դառնալու համար լավ ուղի է անցել։ Մինասյանը Հենրիխի մասին ասել է․ «Նա միայնակ կարող է հաղթել խաղը։ Նա որսում է ճիշտ պահը և հաճույքով հարվածում»։

henrik-mkhitaryan

2013 թվականի ամռանը Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորից» տեղափոխվեց գերմանական Դորտմունդ քաղաքի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբ։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիան» ուկրաինական ակումբին 27.5 միլիոն եվրո վճարեց, որով Հենրիխը դարձավ դորտմունդյան ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը։ Այժմ հայ կիսապաշտպանը համարվում է «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։ Հենրիխի տեղափոխության մասին լուրերը այդ ժամանակ մեծ քննարկումների առիթ էր դարձել։ Բազմաթիվ լրատվամիջոցներ գրում էին, որ «Լիվերպուլը» ցանկանում է գնել Մխիթարյանին, սակայն հետագայում լուրեր տարածվեցին նաև այն մասին, որ գործարքը չի կայանա երրորդ կողմի հետ անհամաձայնության պատճառով։

Henrikh Mkhitaryan attended a charity program at the RA Football Academy
Henrikh Mkhitaryan attended a charity program at the RA Football Academy

«Բորուսիայում» Մխիթարյանի առաջին մրցաշրջանն այդքան էլ հարթ չընթացավ։ Նա հեղինակեց ընդամենը 9 գնդակ, և whoscored կայքի արդյունքներով Եվրոպայի հինգ առաջատար առաջնություններում հանդես եկող 100 լավագույն ֆուտբոլիստների դասակարգման աղյուսակում զբաղեցրեց 30-րդ հորիզոնականը՝ 7.58 միջին գնահատականով: Բացի դա նա իր վրա մեծ ճնշում էր զգում, ինչպես նաև պատասխանատվության մեծ զգացում։




Լրահոս