Առավոտ. Առաքել Մովսիսյանը բացատրել է, թե ինչու չի լսում ընդդիմությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը դուրս եկան նիստերի դահլիճից: Այս մասին գրում է “Առավոտ” թերթը եւ հավելում. “Նրանց թվում էր՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս):
Aravot .am-ի հարցին, թե ինչո՞ւ կողմ քվեարկեցիք կառավարության ծրագրին՝ նա պատասխանեց. “Հավանություն եմ տվել՝ կողմ եմ քվեարկել”: Մեր հարցին, թե ո՞ր մասն է հատկապես հավանել՝ նա վստահեցրեց. “Բոլորը”: Մեր հարցին՝ ընդդիմությունը բուռն քննադատեց այդ ծրագիրը, այդ քննադատություններին որեւէ նշանակություն չտվեցի՞ք՝ նա պատասխանեց. “Ընդդիմությանը չեմ լսում, իրանք ազգի մասին չեն մտածում”: Մենք ճշտեցինք՝ բա ո՞ւմ մասին են մտածում, ի պատասխան՝ պատգամավորը արագ մտավ իր աշխատասենյակ ու դուռը շրխկացրեց”,- գրում է”Առավոտը”:




Լրահոս