ՀԺ.Կարծում եմ՝ Կարֆուրը Հայաստանում բացվելու է. ԱՄՆ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ  “Հայկական ժամանակ” թերթի թղթակիցը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին հարցրել է, թե ի՞նչով է պայմանավորված նրա այն մտահոգությունը, որ “Կարֆուրը” Հայաստանում կարող է չբացվել։
“”Կարծում եմ “Կարֆուրը” Հայաստանում բացվելու է։ Ես այդ հարցում ներգրավված չեմ, ինձ հասած տեղեկություններով՝ տարեվերջին այն կբացվի Հայաստանում։ Ֆրանսիայի դեսպանին հարցրեք այդ մասին”,- ասել է դեսպան Հեֆերնը։
Մեր թղթակցի այն հարցին էլ, թե՝ մեր երկրի եւ Արեւմուտքի փոխհարաբերությունների վրա ի՞նչ հետեւանք կունենա Հայաստանի անդամակցությունը Եվրազեսին, դուք այդ տարբերակը քննարկե՞լ եք, ԱՄՆ դեսպանը պատասխանել է. “Հայաստանը ԵՄ-ի հետ լավ աշխատում է, մենք օժանդակում ենք այդ աշխատանքներին։ Հայաստանն ինքը պետք է իր որոշումները կայացնի, պետք է կարողանա հավասարակշռել այդ հարաբերություններըե”,- մեջբերում է “Հայկական ժամանակը”:




Լրահոս