Իրավունք. Վերջին զանգը՝ սթրիփթիզ ակումբո՞ւմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գիշերային ակումբներից մեկը մայիսի 24-ին հրավիրում է շրջնավարտներին յուրովի “Վերջին զանգ” անցկացնելու իրենց սթրիփթիզ ակումբում։ Այս մասին գրում է “Իրավունք” թերթը եւ հավելում. “Եվ դա բավական չէ, մի բան էլ գայթակղիչ առաջարկներ է արվում հայտարարության մեջ, թե. “Մենք ձեզ սպասում ենք դիմակով կամ աշակերտական համազգեստով եւ ստացեք կոկտեյլն անվճար”։
Համոզված ենք, որ այսօր ակումբն աշակերտաշատ է լինելու։ Ի՞նչ է նշանակում Վերջին զանգ սթրիփթիզ ակումբում…
Հիմա հաստատ ընթերցող պապիկ-տատիկները կանեն այն հումորային արտահայտությունը, թե. “Բա մեր վախտով սենց բաներ կա՞ր…ե”,-գրում է “Իրավունքը”:




Լրահոս