Հայրենական մեծ պատերազմի վետերան Ազատ Բադալյանը պարգևատրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կողմից հունվարի 20-ին Հայրենական մեծ պատերազմի վետերան Ազատ Բադալյանը ծննդյան 100-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, որը նրան հանձնել է ԱԺ նախագահի օգնական Արթուր Թովմասյանը: Հոբելյարն ԱԺ նախագահի կողմից ստացել է նաեւ դրամական աջակցություն:

Շնորհավորելով Ազատ Բադալյանին տարեդարձի առթիվ՝ մասնակիցները հոբելյարին մաղթել են երկար տարիների կյանք, առողջություն եւ բարեկեցություն:

Շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահի կողմից բարձր պարգեւի արժանանալու համար՝ Ազատ Բադալյանը նշել է, որ փոխադարձ սիրո, պատասխանատվության ու նվիրվածության վրա հիմնված ընտանիքը, ինչպիսին նաեւ իր մեծ ընտանիքն է, եղել ու մնում է հասարակության հիմքը:




Լրահոս