Ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ. Երվանդ Զախարյանը` իր հնարավոր պաշտոնանկության մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին լուրեր վաղուց են շրջանառվում: Դրանցից մեկի համաձայն էներգետիկայի և բնական պաշարների և բնապահպանության նախարարությունները կարող են միացվել իրար և այդ դեպքում  պաշտոնը կլքի նաև Երվանդ Զախարյանը, ում 70 տարին արդեն լրանում է:

Այսօր, անդրադառնալով այդ լուրերին, Զախարյանը դրանք պատի տակի խոսակցություններ որակեց: Խոսելով իր տարիքի մասին` նա հայտարարեց. «70 տարին իմ մոտ առաջին անգամ է լինում և բավականին հետաքրքիր տարիք է: Քաղաքական պաշտոնները տարիքային սահմանափակում չունեն և ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ, առավել ևս քաղաքական պաշտոնները», – հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս