Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին լինել առավել զգոն և ուշադիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին լինել առավել զգոն և ուշադիր.

«Հարգելի համաքաղաքացիներ,
չնայած շուրջօրյա ռեժիմով իրականացվող ձնամաքրման և փողոցներն ու մայթերն աղի և ավազի խառնուրդով պարբերաբար մշակման աշխատանքներին, ջերմաստիճանի կտրուկ անկումով պայմանավորված, մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի հատվածներում, ինչպես նաև մայթերին հնարավոր են մերկասառույցի գոյացումներ:
Երթևեկի բոլոր մասնակիցներին հորդորում ենք լինել առավել զգոն և ուշադիր:
Հնարավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»:




Լրահոս