ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կինը՝ Լյուդմիլա Պուտինան, կրկին ամուսնացել է, գրում են ռուսական լրատվամիջոցները:
Կոռուպցիայի դեմ պայքարի հետազոտությունների Հիմնադրամի ղեկավար Գեորգի Ալբուրովին հայտնի է դարձել, որ Լյուդմիլա Պուտինան փոխել է ազգանունը:
«Սոբեսեդնիկ»-ի տվյալների համաձայն՝ Օչերետնայա ազգանունով անձնագիրը Լյուդմիլա Պուտինան ստացել է 2015թ. փետրվարի 2-ին:
ՌԴ նախագահի նախկին կնոջ ընտրյալը Միջանձնային հաղորդակցության զարգացման Կենտրոնի ղեկավար 37-ամյա Արթուր Օչերետնին է: Նա փոքր է նախկին առաջին տիկնոջից 20 տարով:
Վլադիմիր Պուտինն ու Լյուդմիլա Պուտինան հայտարարեցին ամուսնալուծության մտադրության մասին 2013թ. հունիսի 6-ին: Նրանք ամուսնացած էին մոտ 30 տարի: 2014թ. ասուլիսի ընթացքում պատասխանելով «առաջին տիկնոջ» ճակատագրի մասին հարցին, ՌԴ նախագահը պատասխանել էր, որ մտադիր չէ ամուսնանալ, մինչև չամուսնացնի իր նախկին կնոջը՝ Լյուդմիլա Պուտինային: