ԴՈԴՈՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի քաղաքային զբոսայգում գիշերները հաճախ անասուններ են արածում, ջարդվել են զբոսայգում տեղադրված շատ քանդակներ: Քաղաքային զբոսայգու տաղավարներում երբեմն հավաքվում են հարբեցողներ՝ միասին կոնծելու: Վերջերս քաղաքային զբոսայգում տեղադրվել է Դոդոյի՝ Գուրգեն պապի արձանը: Դոդոն երկար տարիներ եղել է այգու պահակը եւ տարածքը զերծ պահել անասունների մուտքից, տարբեր ոտնձգություններից: Նրա արձանը կառուցվել է մասնավոր միջոցներով իջեւանցի քանդակագործ Արմեն Դավթյանի կողմից: Առաջիկայում կկատարվի արձանի հանդիսավոր բացումը: Իջեւանցի բլոգեր Վահագն Թամրազյանը «Ֆեյսբուք»-ի «Ազատ Տավուշ» խմբում գրել է. «Հուսանք, որ Դոդոյի վերադարձը կփոխի մարդկանց վերաբերմունքը քանդակների, այգու եւ ընդհանրապես քաղաքի հանդեպ»: Շատ իջեւանցիներ արդեն լուսանկարվել են Դոդոյի արձանի հետ:




Լրահոս