ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Առհասարակ ի՞նչ դրույքաչափերով է հաշվարկվում հողի հարկը: Եվ կցանկանայի տեղեկանալ, թե երբվանից է հաշվարկվում հողի հարկի վճարը:

Սուրեն Պողոսյան (51 տարեկան, դարբին)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացի Սուրեն Պողոսյանի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ գյուղատնտեսական նշանակության հողերի (ներառյալ` բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ եւ այգեգործական հողամասերի) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվել է դրանց զուտ եկամտի 15 տոկոսի չափով: Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկի դրույքաչափերը սահմանվել են բնակավայրի ներսում դրանց կադաստրային արժեքի 1 տոկոսի, իսկ բնակավայրից դուրս՝ 0,5 տոկոսի չափերով: Հողի հարկը հաշվարկվում է հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության, անհատույց մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ գիտենք, որ, ինչպես Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր հարկերը, հողի հարկը նույնպես պարտադիր բնույթ է կրում: Բայց ցավալի է, որ գյուղատնտեսական նշանակության հողերի համար պետության կողմից հարկվում է այդքան շոշափելի գումար:




Լրահոս