ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ տարածք, որը վարձով եմ տրամադրել, իսկ վարձակալն այդ տարածքն օգտագործում է որպես հանրային սննդի օբյեկտ: Մեզանից ո՞վ պետք է արտոնագրային վճար տա. ե՞ս, որ համարվում եմ տարածքի սեփականատեր, թե՞ նա, ով օգտագործում է այդ տարածքը:

Վահան Հակոբյան (47 տարեկան, գործարար)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Վահան Հակոբյանի հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ այս դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 1-ին կետի դրույթներով, որի համաձայն՝ անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք համարվում են արտոնագրային վճար վճարող նաեւ այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է այլ անձանց կողմից՝ առանց այդ սրահի (սրահների) մասով անշարժ գույքի հետ կապված իրավունքների՝ օրենքով սահմանված կարգով գրանցման (առանց պետական գրանցման): Օրենքով սահմանված կարգով վարձակալած (անշարժ գույքի հետ կապված իրավունքները ձեւակերպած) հանրային սննդի սպասարկման սրահում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում արտոնագրային վճար վճարողներ են համարվում վարձակալները:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, Վահան Հակոբյանի հարցից պարզ չէ՝ վարձակալը գործունեություն է ծավալել առանց պետական գրանցման, թե անշարժ գույքի հետ կապված իրավունքները ձեւակերպած: Սակայն պատասխանից նա կարող է ճշտել իր պարտականությունները:




Լրահոս