ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ քաղաքական կուլիսներում խոսվում էր այն մասին, որ ՀՀԿ-ԲՀԿ թեման գոնե մինչեւ  հոկտեմբեր փակված է: Այս որոշման մեջ վճռորոշ է եղել ՀՀԿ-ից փոխանցված սպառնալիքը Գագիկ Ծառուկյանին: Նրան հստակ ասվել է, որ եթե չանի այնպես, ինչպես ուզում է Սերժ Սարգսյանը, ապա ԱԺ ԲՀԿ խմբակցության երկու երրորդը կհեռանա կուսակցությունից` դառնալով ՕԵԿ-2: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ի հիմնական կազմը, 2005-ից հետո մտնելով կուսակցություն, «նստել է իշխանական վագոն», եւ նրանց փաստի առաջ կանգնեցնելը, մեղմ ասած, վատ կլինի ԲՀԿ-ի համար: Բայց մյուս կողմից էլ ԲՀԿ-ի կնքահայր Ռոբերտ Քոչարյանն է բարկացել ու մտերիմների շրջանակներում ասել, թե պատժելու է Ծառուկյանին` իրեն շրջանցելու համար: Մի խոսքով, ԲՀԿ ղեկավարի վիճակն առանձնապես նախանձելի չէ: Եւ եթե դրան էլ գումարենք երեկ գրեթե պաշտոնապես հաստատված տեղեկությունը, թե կոալիցիան առաջիկա ընտրություններին դաշինքով կգնա, ամեն ինչ տեղն է ընկնում:




Լրահոս