ԱՅԼԵՎՍ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային  միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը մի արաբ շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց Կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:Դա անարդարություն ա էլի, ի՞նչ ասեմ, ուղղակի մեծ անարդարություն, Սասուն Միքայելյանի հանդեպ նման ոտնձգություն են արել, էն էլ նման մարդու հանդեպ: Սասուն Միքայելյանը մեծ ավանդ ունի էս երկրի համար, մեր հայրենիքի, մեր անկախության համար, էդ մարդը, կարելի է ասել, կյանքն է տվել հայրենիքի պաշտպանության համար:  Իսկ այսօրվա դրությամբ նման մարդու նկատմամբ իշխանությունները էդպիսի անարդարություն են թույլ տվել, ի՞նչ ասեմ, ուղղակի մարդ նման դեպքերում բառեր էլ չի գտնում` արտահայտելու իր դժգոհությունը: Ես էս ամեն ինչի ելքը տեսնում եմ, որ սրանք երկրի երեսից վերանան, գնան ու թո՛ւյլ տան մարդկանց ապրել, իսկ երկիրը դառնա իրոք սահմանադրական, որ օրենք գործի, որ մարդ կարողանա պաշտպանել իր իրավունքները, կարողանա պահել իրեն պատկանող ունեցվածքը, ոչ թե ով ուզի, ինչ ուզի, անի մեր նկատմամբ, էս ամեն ինչը այլեւս հնարավոր չէ հանդուրժել:ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ




Լրահոս