
Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Պետր Չեխը երկրպագուների վարիածով ճանաչվել է հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ. հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հմուտ դարպասապահը ստացել է ձայների գրեթե կեսը: Հարձակվող Օլիվյե Ժիրուն, ով հունվարին դարձել էր 3 գոլի հեղինակ, հարցման արդյունքներով` գրավել է երկրորդ հորիզոնականը, իսկ հարձակվող Խոել Կեմբելը` երրորդը:
Ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ասել է, որ Չեխին կարելի է անվանել թիմի խաղացող մարզիչ: