Արթուր Հարությունյանի (Պալաչ) հեռուստաընկերությունը սնանկացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 10-ի վճռով «Աբովյան» հեռուստախմբագրություն» ՍՊԸ-ն, որը գտնվում է Աբովյանում, սնանկ է ճանաչվել: Իսկ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Գեւորգ Ավագյանը:

Պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է այս տարվա ապրիլի 4-ին: Հիշեցնենք, որ այս հեռուստաընկերությունը պատկանում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ, «Քինգ դե Լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանին՝ Պալաչին: Ի դեպ, հեռուստաընկերությունից մեկնաբանություն ստանալու մեր փորձերն անցան ապարդյուն:




Լրահոս