Կրեմլում մեկնաբանել են Պուտինի անձնական կյանքի մասին ֆիլմի նկարահանումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլում ոչինչ չգիտեն «Պուտին» նախագծի մասին, որում, ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, գլխավոր դերին հավակնում է հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն:

«Նախ` Վլադիմիր Պուտինին ոչինչ հայտնի չէ այդ մասին: Երկրորդ` մեզ հայտնի չէ, թե արդյոք Լեոնարդո դի Կապրիոն կխաղա Պուտինի դերը, եթե գոյություն ունի նման դեր: Մենք ոչ մի տեղ չենք տեսել նրա հայտարարությունը»,-նախօրեին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել, որ հոլիվուդյան դերասանը կմարմնավորի Պուտինին: Հաղորդվում էր, որ ֆիլմը կպատմի ՌԴ նախագահի կարիերայի, ինչպես նաև` անձնական կյանքի մասին:




Լրահոս