Սպիտակ համայնքում ՏԻՄ ընտրություններ են։ Համայնքապետի թեկնածու Արման Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է․ ««Ուժեղ Հայաստան»-ը հաղթելու է Սպիտակում, եթե կալանավորեն ինձ, շինծու գործ է, ամեն ինչի պատրաստ եմ»։
«Քվեարկել եմ հանուն մեր համայնքի բարօրության, մեր համայնքի զարգացման։ Այսօր ուղղակի անհասկանալի էր այս ժամին այստեղ, ոչ քամի կա, եղանակը ոնց որ թե լավն է, չեմ կարող ասել, դեպք է, պատահել է, հուսանք շուտով կշտկվի»,- ասել է Ավետիսյանը՝ պատասխանելով լրագրողի՝ ընտրատեղամասում հոսանքազրկման մասին հարցին:


















































































