Մենք բոլորս պատասխանատու պետք է լինենք. Ամո Շարոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումներն ընդունելուց հետո մեր հանրությունն այս օրերին զբաղված է նոր Ընտրական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներով:

ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն «Ազգային Ժողովում Ընտրական օրենսգրքով,սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար» : Որը միջազգային իրավական ձև է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության ևս մեկ ապացույց, որ մեր երկրում մարդու, քաղաքացու, ազգային փոքրամասնությունների իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեք են: Այն իրավաբանորեն ամրագրելը մեր պետության մյուս քաղաքացիների հետ նրանց հավասար հնարավորությունների իրավունքի ապահովումն է:
Կասկածից վեր է, որ ընտրական իրավունքը համարվում է մարդու կարևորագույն Սահմանադրական իրավուքնենրից մեկը, որը հնարավորություն է ընձեռնում, որ քաղաքացին լիարժեք մասնակցի երկրի հասարակական-քաղաքկան կյանքին: Ինչպես նաև օրենսդիր և գործադիր մարմինների գործունեությանը:
ՄԱԿ-ի ընդունած «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով»  սահմանվում է, որ « Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության, իշխանության հիմքը: Այդ կամքն իր արտահայտությունը պետք է գտնի պարբերական և անկեղծ ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի պայմաններում» :
Ընտրական նոր օրենսգրքի լրջագույն ազդեցություն կունենա խորհրդարանական ուժերի ընտրության գործում: Պարզ է Ընտրական օրենսգրքի ընդունումն ինքնանպատակ չպետք է լինի: Անկախ ամեն ինչից պետք է ռեալ պայմաններ ստեղծվի, որ քաղաքացին իր անաչառ որոշումն արտահայտի հրապարակայնորեն, ազատ, արդար, թափանցիկ քվեարկության ձևով:
Մենք գիտենք, որ լրիվ իդեալական ընտրություններ դեռևս հնարավոր չէ անցկացնել: Բայց մենք բոլորս պարտավոր ենք ամեն ինչ անել, որ որևէ մեկի մոտ կասկած և մտավախություն չլինի, որ կարող է ընտակեղծիքներ լինեն, որ հերթական հուսահատություն կարող ենք ապրել: Քաղաքացին պետք է համոզված լինի, որ խորհրդարանում իրենց տեղը կգտնեն արժանավորներն, իրենց ծրագրերով և ոչ թե տարբեր խոստումներ տալով: Ներդրված մեխանիզմները պետք է հաշվի առնվեն միջազգային փորձը և ամբողջությամբ գնահատվեն հասարակական և քաղաքական ուժերի կողմից: Մեծացնեն վստահությունը մեր երկրում ընտրական գործընթացի նկատմամբ: Նոր Ընտրական օրենսգրքի նախգծի քննարկմանը ակտիվ պետք է մասնակցեն նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Չէ, որ այս իրավական ակտով պետք է սահմանվեն, թե ինչ կարգով պետք է ազգային փոքրամասնություններն ընտրվեն խորհրդարանում, քանի տեղ կհատկացվեն, այդ առթիվ ընտրակարգն այլ հարցեր հաշվի առնելով ամենաարդյունավետ տեսակետները և առաջարկությունները: Մշակելով ընդունելի մեխանիզմներն ընտրական համակարգում:
Սահմանադրության փոփոխությունից հետո պարզ է խորհրդարանը ենթարկվելու է լուրջ փոփոխությունների, թե կազմի, թե աշխատանքի որակի, թե գործունեության արդյունավետության իմաստով:
Համոզված եմ, որ նոր Ընտրական օրենսգիրքը առանցքային է լինելու, որը հնարավորիս նվազագույնի կհասցնի ընտրախախտումները: Փոխվում է սերունդը բնականաբար փոխվում է նաև հանրության վերաբերմունքը: Մենք բոլորս պատասխանատու ենք մեր երկրի նոր Ընտրական օրենսգրքի մշակման գործում: Վստահաբար ապահովենք հավասար պայմաններ մեր ընտրական իրավունքի իրականացման համար:

«Միդիա-Շանգալ»  Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան




Լրահոս