ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի երեկվա նիստում խոսվել է ՌԴ-ի կողմից Հայաստան մատակարարվող գազի սակագնի բարձրացման մասին: ԵԽԽՎ պատվիրակներից Անդրեաս Գրոսը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հարցրել է, թե ՀՀ-ի գործընկեր ՌԴ-ի կողմից գազի գինը բարձրացնելուց հետո արդյոք ՀՀ-ն տնտեսական սանկցիաներ կկիրառի: Բնականաբար, ԱԳ նախարարը շտապել է ըստ էության բացասական պատասխան տալ. «Գազի գինը կարգավորվում է երկու երկրների համաձայնագրի շրջանակներում, եւ ես կարծում եմ, որ համապատասխան որոշումը կգտնվի, քանի որ մենք ռազմավարական գործընկերներ ենք»: Իհարկե, եվրոպացիների համար անհասկանալի է նման պահվածքը, բայց ի՞նչ արած. սա Հայաստանն է, եւ ՀՀ իշխանությունն այդպիսին է:




Լրահոս