Հիմա «Բարսելոնա»-ն լավ մարզավիճակում չէ. Էնրիկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ընդգծել է, որ այս պահին իր թիմը չի գտնվում լավ մարզավիճակում: Սակայն ընդգծենք, որ թիմը հոկտեմբերից պարտություն չի կրել:

«Ոչ, մենք դեռ չենք հասել մեր լավագույն մարզավիճակին: Նախորդ մրցաշրջանի վերջում մենք լավ առավելություն ունեինք: Այս տարի էլ արժանի խաղ ենք ցուցադրում, բայց ամեն ինչ այնքան լավ չէ, որքան այն ժամանակ: Հիմա այն ժամանակաշրջանն է, երբ արդյունքներն են ամենակարևորը», – ասել է Էնրիկեն:




Լրահոս