Գյումրիում 8 տոննա ցեմենտով բեռնված ԶԻԼ-ը շրջվել է փոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 00.56-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի Գյումրի քաղաքի Գյուլբենկյան փողոցում “ԶԻԼ” մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է փոսը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ տեղում պարզվել է, որ Ջիվանիի փողոցի թիվ 75 հասցեի մոտակայքում “Սաֆեգ գրուպ” ՍՊԸ-ին պատկանող “ԶԻԼ” մակնիշի 19 ԼՕ 501 համարանիշի ավտոմեքենան (8 տ ցեմենտով բեռնավորված) կողաշրջվել է փոսը. տուժածներ չկան: Մթության պատճառով որոշում է կայացվել աշխատանքները շարունակել հունիսի 11-ի առավոտյան:




Լրահոս