«Արսենալ»-ն ԱՄՆ-ում երկու ընկերական հանդիպում կանցկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալ»-ն առաջիկա ամռանը երկու ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: Առաջին խաղը կկայանա հունիսի 28-ին, իսկ մրցակիցը կլինի MLS-ի բոլոր աստղերի հավաքական թիմը, իսկ հունիսի 31-ին Արսեն Վենգերի սաները կմրցեն «Գվադալախար»-ի հետ:

«Մինչմրցաշրջանային ժամանակահատվածը շատ կարևոր է մեզ համար, և մենք ուրախ ենք, որ մեկնելու ենք ԱՄՆ` երկու հանդիպում անցկացնելու համար: Մենք շատ մեծ աջակցություն ունենք ԱՄՆ-ում և վայելում էինք մեր այցը Նյու-Յորք 2014-ին», – ասել է գխավոր մարզիչը:




Լրահոս