Իշխանական վերնախավը մի մարդու պես նախագահականում է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի թղթակիցը Բաղրամյան 26-ից հայտնում է, որ նախագահական նստավայր են ժամանում մի շարք պաշտոնյաներ, որոնց թվում են Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Սպորտի և երիտասարադության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը և այլոք:

12669093_1125245750848808_1719773957_o

Պաշտոնյաները խուսափում են լրագրողների հարցերին պատասխանել և տեղեկացնել, թե ինչու են շտապում նախագահական, սակայն խոստացան պատասխանել հարցերին խորհրդակցությունից հետո միայն:

Տեղեկացնենք, որ քիչ առաջ նախագահի նստավայրում սկսել է խորհրդակցություն, որին մասնակցում են մի շարք պաշտոնյաներ:

12696604_1125245754182141_771976764_o 12737101_1125245757515474_1273159043_o

Նշենք, որ նախագահական նստավայր են ժամանել նաև ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և Մարտուն Գրիգորյանը:

Նախագահական նստավայր ժամանեց նաև ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:




Լրահոս