Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ռեկորդային ցուցանիշի է հասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 6 միլիոն եվրոյով:  Transfermarkt.de կայքը Մխիթարյանի տրանսֆերը գնահատում է 28 մլն եվրո:

Նշենք, որ սա ռեկորդային ցուցանիշ է հայ ֆուտբոլիստի համար: Հավելենք, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը լավ մրցաշրջան է անցկացնում և կարողանում է դառնալ գոլերի և գոլային փոխանցումների հեղինակ: «Բորուսիա»-ի կազմում նա բոլոր մրցաշարերում խփել է 18 գոլ ու կատարել 17 գոլային փոխանցում։




Լրահոս