Ուկրաինացի հայտնի ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն ընդգրկվել է Ուկրաինայի ազգային հավաքականի մարզչական շտաբում: Այն գլխավորում է Միխայիլ Ֆոմենկոն:
Ուկրաինայի հավաքականի մարզչական և ադմինիստրատիվ շտաբների ներկայացման ժամանակ հայտարարվել է նաև 39-ամյա Շևչենկոյի նոր պաշտոնի մասին:
Հավելենք, որ իտալական «Միլանի» և Լոնդոնի «Չելսի»-ի նախկին հարձակվողը ռեկորդակիր է Ուկրաինայի հավաքականում խփած գոլերի ցուցանիշով (48 գոլ):