«Ինտեր»-ը մի քանի ֆուտբոլիստի ձեռք չի բերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միլանի «Ինտեր»-ի ղեկավարությունը մտադիր չէ գնել վարձակալած ֆուտբոլիստներին` պաշտպան Ալեքս Տելեսին և հարձակվողներ Ադեմ Լյաիչին և Ստեֆան Յովետիին. հայտնում է  Tuttosport-ը:

Նշվում է, որ այս ֆուտբոլիստները միլանյան ակումբը կլքեն մրցաշրջանի վերջում: Ընդհանուր առմամբ` այս ֆուտբոլիստների գնման համար իտալական ակումբը կծախսեր 25 մլն եվրո: Աղբյուրի տվյալներով` «Ինտեր»-ը ստիպված պետք է հրաժարվի պայմանագրում առկա գնման հնարավորությունից: Իսկ Յովետիչի պայմանագրում կա կետ, համաձայն որի` ակումբի կազմում համապատասխան խաղերի քանակի դեպքում, ակումբը պետք է գնի նրան: Այդ պատճառով էլ հարձակվողը կարող է կորցնել իր հիմնական տեղն ակումբում:

Ֆուտբոլիստների ճակատագիրը կարող է որոշել միայն այն տեղը, որը մրցաշրջանի արդյունքներով կզբաղեցնի «Ինտեր»-ը: Եթե Ռոբերտո Մանչինի թիմը դուրս չգա Չեմպիոնների լիգա, ապա Տելեսը, Լյաիչն ու Յովետիչը հաստատ կլքեն թիմը: Հակառակ դեպքում` նրանք կարող են պահել ֆուտբոլիստներին:




Լրահոս