90 հազար դոլար՝ ««Հերացի» ավագ դպրոցի բարելավում» ծրագրի իրականացման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ կհամալրվի տեխնիկական սարքավորումներով և նոր կահույքով: Կրթօջախում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ ազդարարվեց «Հերացի» ավագ դպրոցի բարելավում» դրամաշնորհային ծրագրի մեկնարկը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

Ողջունելով կրթօջախի աշակերտներին և մանկավարժներին՝ Մանուկ Մկրտչյանը շեշտեց, որ դպրոցի պայմանների բարելավման առաջին շահառուներն աշակերտներն են, և սա նրանց ապագային միտված քայլ է. «Ես հուսով եմ, որ «Հերացի» ավագ դպրոցը դեսպանատան աջակցությամբ բարեկամական կապեր կհաստատի Ճապոնիայի դպրոցների հետ, և հայ ու ճապոնացի դպրոցականները կդառնան լավ ընկերներ: Ապագան ճիշտ կառուցելու համար դպրոցում ձեռքբերված կապերը շատ ամուր ու կարևոր խարիսխ են հետագայի համար»:

Վերջինս ՀՀ կառավարության և ԿԳՆ-ի անունից շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը՝ աջակցության համար և հույս հայտնեց, որ կրթության ոլորտի հետ համագործակցությունը կլինի շարունակական: Իսկ Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, կարևորելով համագործակցությունը. «Հայաստանում, ինչպես նաև Ճապոնիայում մարդկային կապիտալի զարգացումը ունի կարևոր նշանակություն: Մեր երկրների ընդհանրությունն այն է, որ առաջընթացի գրավականը մարդկային կապիտալի զարգացումն ենք համարում»:

««Հերացի» ավագ դպրոցի բարելավում» ծրագրի իրականացմանն աջակցել է «Ապագան քոնն է» հասարակական բարեգործական կազմակերպությունը:

Միջոցառման ավարտին Ճապոնիայի դեսպանատան և հասարակական կազմակեպության միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ դպրոցում դրամաշնոհային ծրագիր իրականացնելու վերաբերյալ: ««Հերացի» ավագ դպրոցի բարելավում» ծրագրով նախատեսվում է դպրոցի տաս դասասենյակների, երկու լաբորատորիաների, գրադարանի, ընթերցասրահի, դահլիճի և վարչական սենյակների կահավորում, ինչպես նաև առաջին հարկի պատուհանների ճաղապատում: Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 90 հազար դոլար է կազմում:

d5

d6




Լրահոս