Հենրիխ Մխիթարյանը՝ «Բորուսիա»- «Պորտու» հանդիպման լավագույն խաղացող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորդմունդի «Բորուսիա»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com կայքի կողմից ճանաչվել է «Բորուսիա»- «Պորտու» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Մխիթարյանը մեկ հարված է կատարել մրցակցի դարպասին, նրա կատարած փոխանցումներից 84.6 տոկոսը հասել է թիմակիցներին: Հայազգի ֆուտբոլիստը նաեւ 3-ական անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում: Մրցակցին շրջանցելիս, հինգ անգամ խլել է գնդակը, չորս անգամ կասեցրել է մրցակցի գրոհը:

Արդյունքում, ակումբի կիսապաշտպանը ստացել է 9,5 գնահատականը՝ 10-բալանոց համակարգով:




Լրահոս