Սիրիացի քրդերը Թուրքիային «մեծ պատերազմով» են սպառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը խոստացել է աջակցել Սիրիայում քուրդ զինյալներին Թուրքիայի ներխուժման դեպքում, Անկարայի նման քայլը կարող է «մեծ պատերազմի» հանգեցնել: Այս մասին Bloomberg գործակալության հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում սիրիական «Քրդստանի» ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը, փոխանցում է Lenta.ru-ն:

«Ռուսաստանը կարձագանքի ներխուժմանը: Դա վերաբերում է ոչ միայն քրդերին, Ռուսաստանը կպաշտպանի Սիրիայի տարածքային ամբողջականությունը»,-գործակալությունը մեջբերում է նրա խոսքը:

Ներկայացուցչության ղեկավարը հայտնել է նաև, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերն աջակցում են քուրդ զինյալներին, ովքեր շարունակում են թուրքական սահմանի մոտ մարտերը: Մոսկվայում սիրիական ընդդիմության ներկայացուցիչ Քադրի Ջամիլն իր հերթին հայտնել է, որ բացի օդային աջակցությունից՝ Մոսկվան զինամթերք է մատակարարում սիրիացի քրդերին, իսկ սիրիական բանակը ռազմական գործողություններ է ծավալում ԻՊ-ի դեմ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս