Լապորտան ծաղրի է ենթարկել Ռոնալդուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան ծաղրի է ենթարկել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին այն բանից հետո, երբ վերջինս «Մալագա»-ի դարպասը չի կարողացել իրացնել 11-մետրանոց հարված:

Հանդիպումը կայացել է Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում և ավարտվել է 1:1 հաշվով: Լապորտան խաղից հետո սոցցանցի իր էջում հրապարակել է Ռոնալդուի լուսանկարը հետևյալ գրությամբ. «Գիտեմ`ինչու չեմ իրացրել 11-մետրանոցը, բայց չեմ ասի»:




Լրահոս