
Խաչիկ Ստամբոլցյանը ստեր եւ հերհյուրանքներ է տարածում Պաշտպանի եւ իր աշխատակազմի հասցեին՝ աղավաղելով իրականությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
“Արդեն մեկ անգամ Պաշտպանի աշխատակազմը պաշտոնապես բացահայտել եւ հերքել է Խաչիկ Ստամբոլցյանի կողմից տարածած ստերը: Վերջին անգամ պաշտոնապես հայտարարում ենք, որ Խաչիկ Ստամբոլցյանը ստեր եւ հերհյուրանքներ է տարածում Պաշտպանի եւ իր աշխատակազմի հասցեին՝ աղավաղելով իրականությունը: Իրականությանը համապատասխանում է, թերեւս, միայն այն, որ Պաշտպանն իրոք ընդունել է Խաչիկ Ստամբոլցյանին, ինչպես ընդունում է հարյուրավոր տարբեր բնույթի եւ տարբեր խնդիրներով քաղաքացիներին”: