ՀԵՏԻՆ ԽԵԼՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր եւ կառավարության անդամների համար նոր զբաղմունք է գտել: Նախօրեին նա հրաման է ստորագրել կառավարության անդամներից կազմված հանձնաժողով ստեղծելու մասին, որը զբաղվելու է «Դիլիջանում պետության, համայնքի եւ մասնավոր կազմակերպությունների համագործակցության շրջանակներում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերի համակարգման ու դրանց համադրման, համայնքում իրականացվող ծրագրերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, համայնքի քաղաքաշինական եւ կառուցապատման ծրագրերի միասնականության ապահովման, համայնքում իրականացվող ծրագրերում միջազգային կազմակերպությունների ներգրավման ու տարբեր տեսակի փորձաքննությունների անցկացման, համայնքի զարգացման տեսլականի ձեւավորման եւ իրականացման» հարցերով: Ամենայն հավանականությամբ, վարչապետը ծանր է տարել իր հասցեին ԱԺ-ում հնչած քննադատությունները, որ չնայած խոստմանը՝ Դիլիջանն այդպես էլ չի դարձրել տարածաշրջանի ֆինանսական կենտրոն: Ու հիմա, փաստորեն, հանձնաժողով է ստեղծել՝ իր խոստման իրականացման հավանականությունը ստուգելու համար:




Լրահոս