
Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Պետր Չեխը մեկնաբանել է ԱՊԼ-ի 27-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ հանդիպումը, որում դարպասապահի թիմը պարտվել էր 2:3 հաշվով:
«Այս պարտությունը չեմպիոնական մրցավազքում մեկ քայլ հետ էր: Մենք պետք է վստահ լինենք, որ արդեն հաջորդ խաղից պայքարին կմիանանք: Հաջորդ շաբաթը մեզ համար կարևոր է լինելու, չէ որ պետք է խաղանք «Տոտենհեմ»-ի և «Սոունսի»-ի դեմ:
Այսօր մենք պետք է ավելի լավ խաղայինք: Մենք գիտեինք, որ դժվար է լինելու, բայց շատ գրոհներ չստեղծեցինք, որպեսզի գոլեր խփեինք և սխալներ արեցինք», – ասել է Չեխը: