78-ամյա քաղաքացին ընկել է Ողջի գետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 28-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, որ Կապանի Ողջի գետը` Սպանդարյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում, քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել 1935 թ. ծնված Ֆ. Սարգսյանին, ով տեղափոխվել է Կապանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս