Armenian text to speach

Թրամփը ԱՄՆ-ի կիբեռանվտանգության պատասխանատուին հեռացնում են պաշտոնից՝ երկրի տեխնոլոգիական խափանումների ֆոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում կիբեռանվտանգության ազգային տնօրեն Շոն Քեյրնկրոսին փոխարինում են։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան հետ կապեր ունեցող աղբյուրին։

Քեյրնկրոսի հեռանալու հստակ հանգամանքներն առայժմ հայտնի չեն։ Սակայն աղբյուրը CNN-ին հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը լիովին աջակցել է պաշտոնյային հեռացնելու որոշմանը՝ պատճառաբանելով, որ նա չունի այդ պաշտոնը պատշաճ կատարելու համար անհրաժեշտ մասնագիտական կիբեռանվտանգության գիտելիքներն ու փորձը։

Քեյրնկրոսին Թրամփն էր առաջադրել այդ պաշտոնում, իսկ նրա թեկնածությունը հաստատել էր ԱՄՆ Սենատը։ Նա ավելի քան մեկ տարի զբաղեցրել է կիբեռանվտանգության ազգային տնօրենի պաշտոնը և առանցքային դեր ունեցել վարչակազմի՝ արհեստական բանականության ոլորտի խոշոր ընկերությունների հետ հարաբերություններում։

Նրա փոխարեն ժամանակավորապես պաշտոնը կստանձնի ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր տեղեկատվական տնօրեն Քիրստեն Դեյվիսը, որի թեկնածությունը նույնպես հաստատել է Սենատը։

Քեյրնկրոսը CNN-ին փոխանցած հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփին ծառայելը իր կյանքի մեծագույն պատիվն է եղել։ Նա ընդգծել է, որ հպարտ է կիբեռանվտանգության ամրապնդման, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության, արտաքին սպառնալիքներին հակազդելու և տեխնոլոգիական ոլորտում ԱՄՆ առաջատար դիրքն ապահովելու ուղղությամբ իրականացված աշխատանքով։

Շոն Քեյրնկրոսի հեռանալը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը բախվում է տեխնոլոգիական խափանումների և կիբեռանվտանգության հետ կապված մի շարք խնդիրների։ Վերջին օրերին տեղի ունեցած խափանումները մտահոգություններ են առաջացրել երկրի թվային անվտանգության և ենթակառուցվածքների պաշտպանության արդյունավետության վերաբերյալ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հայտարարել էր, որ առայժմ որևէ ապացույց չկա, թե տեխնոլոգիական խափանումների հետևում կանգնած են հաքերներ, հանցագործներ կամ օտարերկրյա կառավարություններ, կամ որ միջադեպերը փոխկապակցված են։

Ռուբիոն նաև նշել էր, որ վարչակազմը պետք է հանրության հետ կիսվի իր ունեցած տեղեկություններով՝ ընդգծելով. «Մենք համակարգային հարձակման չեն ենթարկվել»։

CNN-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը դեռևս չի հայտնել, թե երբ է Քեյրնկրոսի պաշտոնավարման վերջին օրը։ Մշտական պաշտոնակատարի նշանակման համար անհրաժեշտ կլինի Սենատի հաստատումը։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս