Սանտի Կասորլան նոր վնասվածք է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Սանտի Կասորլան ծնկի վնասածքից հետո վերջերս էր վերադարձել մարզումներին: Սակայն նա պետք է հետաձգի խաղադաշտ վերադառնալը, քանի որ վնասվածքը կրկին զգացնել է տալիս, հայտնում է  Mirror-ը: Հնարավոր է` իսպանացի ֆուտբոլիստը բաց թողնի մրցաշրջանի մնացած հատվածը:

Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է Կասորլայի` վնասվածք ունենալու փաստը, բայց նրա վերականգնման ժամկետները չի նշել:

Սանտին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս