Աշտարակ-Կաթ-ը հերքում է տեղեկությունները, որ պաղպաղակում բուսայուղ են օգտագործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Աշտարակ-Կաթ” ընկերությունը պաշտոնապես հերքում է “Իրազեկ և պաշտպանված”ե ՀԿ-ի հրապարակած այն հայտարարությունը, թե “ընկերության պաղպաղակը չի համապատասխանում մակնշման պահանջներին”:
Իրականությանը չի համապատասխանում նաև հրապարակված այն տեղեկությունը, որ “”Աշտարակ-Կաթ” ընկերության պաղպաղակում օգտագործվում է մեծ քանակությամբ բուսայուղ (սփրեդ)”: Նախ՝ սփրեդը բուսայուղ չէ, այլ կենդանական ու բուսական ծագում ունեցող բաղադրիչներով համակցված մթերք, որն ընկերության պաղպաղակներում չի օգտագործվում: 
Ընկերությունը պաղպաղակների արտադրության մեջ բացառապես օգտագործում է Եվրոպայում մեծ հեղինակություն ունեցող իտալական “Master Martini” ընկերության արտադրած կոկոսի բարձրորակ յուղը, որն օգտագործվում է նաև եվրոպական մի շարք զարգացած երկրներում և կիրառվում է նաև պաղպաղակի արտադրության մեջ: Կան բազմաթիվ գիտական հրապարակումներ կոկոսի յուղի օգտակար լինելու մասին. այն առողջարար է և համարվում է պաղպաղակի բաղադրատոմսի տարրերից մեկը: “Աշտարակ-Կաթ” ընկերության պաղպաղակների փաթեթավորման վրա ի թիվս մյուս բաղադրիչների հստակ մակնշում կա նաև կոկոսի յուղի առկայության մասին: “Աշտարակ-Կաթ” ընկերության կողմից արտադրված պաղպաղակի ողջ տեսականին համապատասխանում է սննդի անվտանգության և տեխնիկական կանոնակարգի բոլոր չափորոշիչներին և պարունակում է առողջության համար օգտակար բազմաթիվ տարրեր:

“Աշտարակ-Կաթ” ընկերության մամուլի ծառայություն




Լրահոս