Ալավերդիում հրդեհ է բռնկվել բեռնատար մեքենայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 03.51-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռիի մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի 2-րդ փողոցի թիվ 18 տան մոտակայքում այրվում է կայանված ավտոմեքենա: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.15-ին, մարվել` 04.22-ին: Ամբողջությամբ այրվել է Լ. Էվոյանին պատկանող չշահագործվող ԳԱԶ-53 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդի խցիկը:




Լրահոս